Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունն անցկացվեց Էջմիածնում: Մարտի 15-17-ն ընթացող երիտասարդների առաջնությանը մասնակցեց ընդհանուր թվով 110 մարզիկ:
2015 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 105,1 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 427մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 520մլն դրամ։ Եթե 2010-ին առաջին անգամ Էջմիածնի բյուջեն հատել էր միլիարդ դրամի սահմանագիծը, 2015-ին առաջին անգամ Էջմիածնի փաստացի բյուջեն անցել է մեկուկես միլիարդի սահմանագիծը:
Էջմիածնում քաղաքային իշխանությունը հետեւողական է , որպեսզի քաղաքում տարբեր ոլորտներ հավասրապես զարգանան: Մշտական ուշադրության եւ աջակցության շնորհիվ ստեղծվում են բոլոր հնարավոր պայմանները քաղաքում տարբեր ոլորտների զարգացման համար:
«Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը: Այս տարի «Հայկի նետեր» միջազգային մրցաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակին:
Էջմիածնի Ակնալիճ համայնքում գտնվող «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում անցակացվեց «Արա եւ Այծեմնիկ» փոխանցիկ գավաթի խաղարկություն: Առաջնությունը նվիրված էր հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի քաղաքի 2700-ամյակին: