Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցում անցկացվեց «Մարտեր առանց կանոնների» բաց առաջնություն, որին մասնակցում էին «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի տարբեր մարտական ակումբների 6 տարեկանից բարձր հարյուրից ավել մարզիկներ:
Էջմիածնում սպորտի զարգացման համար արվում է հնարավոր ամեն ինչ: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում թե մարզադպրոցներին, թե մարզիկներին: Հերթական ուշագրավ մրցաշարն էր: Մոտ մեկ ամիս Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավելի համայնքների թիմեր մրցում էին ավանդույթ դարձած ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ֆուտբոլային փոխանցիկ գավաթին արժանանալու համար: Պայքարը թեժ էր եղել, ապագա ֆուտբոլիստներն էլ առաջին պատվավոր մրցանակին հասնելու համար ջանք չէին խնայել:
Օլիմպիական խաղերն իրենցից ներկայացնում են Հին Հունաստանի հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբություններ և մրցություններ, որոնք տեղի են ունեցել սրբազան ամսում ՝ ամառային արևադարձից, հունիսի 22-ից հետո, առաջին լիալուսնի ժամանակ, Օլիմպոսում, ի պատիվ Զևս աստծո:
Էջմիածնում արդեն չորս տարի է գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել, համաձայն որի, քաղաքի սպորտի ներկայացուցիչները երեք-չորս ամիս պարբերությամբ արժանանում են քաղաքային իշխանությունների ուշադրությանը: