Էջմիածնի քաղաքապետարանը կազմակերպել էր մեծարման ցերեկույթ ֆուտբոլի երկարամյա մարզիչ Հակոբ Հակոբյանի 80-ամյակի առթիվ: Մարզիչը 1955 թվականին ավարտելով Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը` աշխատանքի է անցել Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցում, երկար տարիներ եղել է քաղաքի ֆուտբոլի հավաքականի մարզիչը:
Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ քաղաքի մարզադաշտում անցկացվում է ֆուտբոլի վետերանների ընկերական հանդիպում` Արարատ-ի եւ Էջմիածնի վետերանների միջեւ: Արարատ 73 լեգենդար թիմի անդամները այսօր էլ շատ կապված են եւ պարբերաբար կազմակերպում են հանդիպումներ այդ ոսկե ժամանակները վերհիշելու համար: Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ, Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը նշեց, որ հաճախ են կազմակերպվում ընկերական հանդիպումներ, եւ ոչ միայն Հայաստանում:
Էջմիածնի տարածաշրջանում տեղի ունեցավ <<Հայկի նետեր>> նետաձգության միջազգային բաց առաջնությունը: Այն անցկացվեց հոկտեմբերի 18-21-ը, որին մասնակցում էին Վրաստանի երկու թիմ եւ Հայաստանի հավաքականը` երկու թիմով:
Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի ակումբում անցկացվեց «Արա եւ Այծեմնիկ» գավաթի խաղարկությունը: Մինչ բուն մրցաշարի անցկացումը, ձիասպորտի երկրպագուներին ուրախ տրամադրություն հաղորդեցին Էջմիածնի քաղաքապետարանի երգի եւ պարի խմբերը:
Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցում անցկացվեց «Մարտեր առանց կանոնների» բաց առաջնություն, որին մասնակցում էին «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի տարբեր մարտական ակումբների 6 տարեկանից բարձր հարյուրից ավել մարզիկներ: