Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

ԱՆՑԿԱՑՎԵՑ   ՆԵՏԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
23-10-2012, 14:48

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԵՏԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ



Էջմիածնի տարածաշրջանում տեղի ունեցավ <<Հայկի նետեր>> նետաձգության միջազգային բաց առաջնությունը: Այն անցկացվեց հոկտեմբերի 18-21-ը, որին մասնակցում էին Վրաստանի երկու թիմ եւ Հայաստանի հավաքականը` երկու թիմով:
մանրամասն »

«ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ»  ՁԻԱՍՊՈՐՏԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ  «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ»  ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
22-10-2012, 17:24

«ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ՁԻԱՍՊՈՐՏԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ



Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի ակումբում անցկացվեց «Արա եւ Այծեմնիկ» գավաթի խաղարկությունը: Մինչ բուն մրցաշարի անցկացումը, ձիասպորտի երկրպագուներին ուրախ տրամադրություն հաղորդեցին Էջմիածնի քաղաքապետարանի երգի եւ պարի խմբերը:
մանրամասն »

22-10-2012, 11:15

ԲՅՈւՋԵՏԱՅԻՆ ՄՈւՏՔԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ



Բյուջետային մուտքերի ապահովման բնագավառում քաղաքապետարանը՝

իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի հաշվառումը:

Գույքահարկի և հողի հարկի ավտոմատացված հաշվառման համակարգ են մուտքագրվում շինությունների , փոխադրամիջոցների, հողամասերի և նրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները և դրանց ամսական փոփոխությունները:

Բազա են մուտքագրվում նաև քաղաքացիների կողմից կատարված վճարումները, օրենքով և ավագանու կողմից սահմանված արտոնությունները:

Տարվա ընթացքում նվազագույնը 2 անգամ բաժնի աշխատակիցները հիշեցումներ են բաժանում գույքահարկով կամ հողի հարկով հարկման ենթակա սեփականություն ունեցող ֆիզիկական անձանց՝ նրանց տեղեկություններ տրամադրելով հարկերի, դրանց վճարման անհրաժեշտության, ժամկետների, համապատասխան օրենքների և նրանցում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ:

Անընդհատ աշխատանքներ են տարվում նաև իրավաբանական անձանց հետ՝ նրանց տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն հաշվարկների լրացման, ներկայացման և վճարումների կատարման վերաբերյալ:

Բյուջետային մուտքերի ապահովման բաժինն է կազմակերպում քաղաքապետի կողմից ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք իրացնող առեվտրի կետերի, տաքսի ծառայություն իրականացնողների, վառելիքաքսայուղեր, հեղուկացված գազեր, թանկարժեք մետաներ վաճառողների, բացօթյա առևտուր և ժամը 24:00-ից հետո որոշակի գործունեություն իրականացնողների, ինչպես նաև այլ արտաքին գովազդ տեղադրել ցանկացողների թույլտվությունների տրամադրումը:

Բաժինն է իրականացվում նաև քաղաքապետարանի սեփականությունը հանդիսացող և այլ անձանց վարձակալության տրամադրված գույքի հաշվառումը, վարձակալության պայմանագրերի հիման վրա դրանց մասով պարտավորությունների հաշվառումը և վճարումների ապահովումը:

Բաժնի կողմից են կազմվում սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականաշնորհմանը մասնակցած անձանց վերաբերյալ քաղաքապետի կողմից հողամասի սեփականատերերին սեփականության վկայական ստանալու համար տրամադրվող տեղեկանքները, հողամասերի չափերի վերաբերյալ տեղեկանքները, հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները:
մանրամասն »

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  18-ԻՆ  ԷՋՄԻԱԾՆՈՒՄ  ԿԱՆՑԿԱՑՎԻ  ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՏՈՆԱՎԱՃԱՌ
15-10-2012, 13:51

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ



Էջմիածնի քաղաքապետարանին հարող տարածքում հոկտեմբերի 18 - ին` ժամը 13:00-ից մինչեւ 16:00-ը Էջմիածին քաղաքի տարեդարձի եւ <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> կազմակերպության գործունեության 20 - ամյակի առթիվ կանցկացվի <<Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ>> միջոցառում:
մանրամասն »

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԴԱՍԱՍԵՆՅԱԿ-ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
5-10-2012, 13:22

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԴԱՍԱՍԵՆՅԱԿ-ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ



Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անունը կրող թիվ 4 հիմնական դպրոցում տոնական միջոցառում էր: Այստեղ հավաքվել էին դպրոցի նախկին եւ ներկա սաներն ու աշխատակիցները. իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու պաշտոնատար այլ անձինք:
մանրամասն »