Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

24-09-2012, 13:42

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ



Քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչությունն իր աշխատանքային գործունեության ընթացքում իրականացնում է հետևյալ աշխատանքները՝

- աղբահանություն

- բնակելի շենքերի տանիքների ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանքներ

- բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների տեղադրում

ԲԿՎ-ի աշխատակիցների կողմից աղբահանություն է կատարվում քաղաքի 64 փողոցներից և 172 բազմաբնակարան շենքերից:

Փողոցների լիակատար մաքրության պահպանման համար քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են մետաղյա մեծ և փոքր աղբամաններ:

Վարչության աշխատակիցներն իրենց մասնակցությունն ունեն անապահով ընտանիքներին վառելափայտի տրամադրման աշխատանքներում:

ԲԿՎ-ն կատարում է նաև աղբավայրերի մաքրման և մշակման աշխատանքներ, ձմեռային սեզոնին հոգում է ճանապարհների մաքրման հարցը: Բարվոք վիճակ ապահովելու նպատակով նախօրոք ձեռք է բերվում խճավազ և տեխնիկական աղ:
մանրամասն »

24-09-2012, 13:36

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ



Քաղաքաշինության բնագավառում քաղաքապետարանը՝

տրամադրում է`
-շինարարության և քանդման թույլտվություններ
-շինարարության ավարտի փաստագրման ակտեր
-շինությունների գործառնական նշանակությունը փոփոխելու որոշումներ
-ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի վերաբերյալ տեղեկանքներ
-հողամասի չափերի վերաբերյալ տեղեկանքներ և իրավիճակային հատակագծեր
-նոր համարանիշ և բաժանման սխեմա ստանալու վերաբերյալ որոշումներ:

Բաժնի աշխատակիցների կողմից տարվում են հետևողական աշխատանքներ քաղաքում կատարվող ապօրինի շինարարությունների կասեցման և դադարեցման հարցում:

Նոր տեղադրվող տաղավարների ժամանակակից տեսքը ապահովելու համար տրվում են էսքիզային նախագծեր: Նյութեր են պատրաստվում աճուրդային և մրցութային եղանակով հողհատկացումներ կատարելու համար:

Բաժնի մասնագետները մասնակցում են տարածքների հատկացման ուսումնասիրման, ճշտման և չափագրման աշխատանքներին:

Կազմվում են համալիր ծրագրել, որոնցով իրականացվում են քաղաքի բարեկարգման և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող օբյեկտների վերանորոգման, տեխնիկական պայմանների բարելավման աշխատանքներ:
մանրամասն »

24-09-2012, 11:23

ԸԴՀԱՆՈՒՐ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ



Սոցիալական բնագավառում քաղաքապետարանը՝

ընդհանուր, սոցիալական և առողջապահության բաժնի միջոցով իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության ծրագիր:

Սոցիալական պայմանների ուսումնասիրության նպատակով կատարվում են տնային այցելություններ և համապատասխան մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա տրամադրվում է տարատեսակ օգնություն:

Քաղաքապետարանի կողմից իրականացվում են անապահով ընտանիքների բնակարանների գազիֆիկացման ֆինանսավորման և գազի վառարանների տրամադրման ծրագրեր:

Ամեն տարի ձմռանը վառելափայտ է հատկացվում բազմաթիվ անապահով ընտանիքների:

Վատառողջ քաղաքացիներին, ովքեր ի վիճակի չեն վճարել բուժման կամ դեղորայքի համար, քաղաքապետարանը տրամադրում է օգնություն` համապատասխան բուժհիմնարկի կողմից տրված և հաստատված տեղեկանքների հիման վրա:

Քաղաքապետարանը օժանդակում է ուսման բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսման վարձերի վճարման օգնության հարցում:

Մշակվում են համապատասխան ծրագրեր վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծերանոցին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր էջմիածնեցու աջակցության համար:

Սոցիալապես անապահով խավը մշտապես գտնվում է քաղաքապետարանի ուշադրության ներքո:

Պարբերաբար մշակվում և իրագործվում են տարբեր սոցիալական ծրագրեր:
մանրամասն »

ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ
10-09-2012, 12:55

ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ



Էջմիածնի Եղիշե Թադեւոսյանի անվան նկարչական դպրոցում մեկնարկեցին ընդունելության քննությունները: Երկու փուլով անցկացող քննությանն այս տարի մասնակցեցին 6-12 տարեկան մոտ 75 երեխաներ: Նրանք քննություն էին հանձնում երեք առարկայից:
մանրամասն »

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ
3-09-2012, 15:36

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ



Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես Գիտելիքի օր: Սովորաբար այդ օրը դպրոցներում տոնական մթնոլորտ է տիրում: Մեր Հանրապետությունում երեխաների առջեւ իր դռները բացեց մոտ 1400 դպրոց:
մանրամասն »