Կանանց միջազգային օրն էջմիածնում ծաղկառատ էր, լի վառ գույներով ու բարձր տրամադրությամբ։ Քաղաքապետարանն ու Էջմիածնի երիտասարդական խորհուրդը կանանց միամսյակի մեկնարկը տվեցին մեր քաղաքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկ ու կոնֆետ նվիրելով։
«Մեծ հաղթանակ. հիշողության կանգառներ» ծրագրով Հայաստանում էր էջմիածնի քույր քաղաք Պետրոզավոդսկից ժամանած պատվիրակությունը: Ծրագիրը, որով պատվիրակությունը եկել էր, նվիրված է Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ոչ միայն մեծ ընթերցասեր էր եւ սիրում էր գրքեր գնել, նաեւ շատ հաճախ գրքեր էր նվիրում։ Ուստի պատահական չէ, որ
Տեառնընդառաջը կամ Տրընդեզը հայերիս ամենասիրելի տոներից մեկն է։ Տոնի քրիստոնեական խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Ըստ նախնյաց օրենքի՝ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է էջմիածնեցի մարզիկներին եւ մարզիչներին: Հանդիպմանը Դիանա Գասպարյանը շնորհակալագրեր, պատվոգրեր եւ խրախուսական պարգեւատրումներ է հանձնել տարբեր առաջնություններում լավագույնս ներկայացած մարզիկներին եւ նրանց մարզիչներին, մաղթել՝ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: