«Մաչանենց» թատրոնը տարին սկսեց Լուիջի Լունարիի «Գետափին, կամրջի տակ» դրամայի հիման վրա բեմադրված «Երեք զոհ» ներկայացմամբ: Ներկայացման թեման արդիական էր` հիմքում մերօրյա իրականությունը:
Ամեն տարի` Ամանորին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ, քաղաքապետարանն անակնկալներով, նվերներով, Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ուղեկցությամբ այցելում է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: