Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը ստեղծվել է 1964թ. մինիստրների խորհրդի հրամանով: Սկզբնական շրջանում նյութերի համալրումը կատարվել է աշակերտների, ուսանողների և հավաքչական աշխատանքների շնորհիվ:
Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապարում ուսուցիչներ… Թորոս Թորամանյան
<<Զվարթնոց>>պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից 3 կմ արևելք, Զվարթնոց թաղամասում, Երևանից 15 կմ արևմուտք: Ըստ միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրների՝ այս վայրը հնում կոչվել է Առապար:
Էջմիածնի՝ Կոմիտասի անունը կրող հրապարակի արևմտյան մասում՝ կարմիր տուֆակերտ ցանկապատի ետևում, երևում է մի տնակ, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Հովհաննես Հովհաննիսյանը: