Էջմիածնի թվով 8 մանկապարտեզներն այս տարի դպրոց կճանապարհեն 360 փոքրիկների: Եվս մեկ քայլ ու երեխաները կմտնեն կյանքի արդեն նոր փուլ, իսկ մանկապարտեզներին նրանք հրաժեշտ են տալիս ավանդույթ դարձած ավարտական` հրաժշտի հանդեսներով:
Հունիսի 21-ին աշխարհում նշվում է երաժշտության միջազգային օրը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածինն արդեն 5-րդ անգամ միացավ տոնին:Երեկոյան ժամը 20-ից մինչ ուշ գիշեր Էջմիածնում թեւածում էր որակով երաժշտություն: Գոհ էր հանդիստեսը, գոհ էր էջմիածնեցին:
Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում եռուզեռ էր, այստեղ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի ծննդյան 75 ամյակի առթիվ մեծարման ցերեկույթ էր կազմակերպվել, որի ժամանակ ներկա բոլոր հյուրերն ու էջմիածնեցիները գովեստի խոսքեր շռայլեցին մաեստրոյի հասցեին:
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նաեւ Էջմիածնի մեծ բարեկամ է: Էջմիածին քաղաքը զարդարում են մաեստրոյի հեղինակած բազում ստեղծագործություններ: Դա է պատճառը, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Լեւոն Թոքմաջյանին արժանացրել է Էջմիածնի պատվավոր քաղաքացու բարձրագույն կոչման: