Օլիմպիական խաղերն իրենցից ներկայացնում են Հին Հունաստանի հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբություններ և մրցություններ, որոնք տեղի են ունեցել սրբազան ամսում ՝ ամառային արևադարձից, հունիսի 22-ից հետո, առաջին լիալուսնի ժամանակ, Օլիմպոսում, ի պատիվ Զևս աստծո:
Հիմնադրվել է 1996թ.: Լիցենզիա № 66 (067)` 04.04.2001թ.
Հավատարմագիր № 168, 169, 170, 171 – հրաման թիվ 287 Ա/Ք առ 13.04.2007թ.
Հիմնադիրների խորհրդի նախագահ՝ Խաչիկ Մկրտչյան Ռեկտոր՝ Խաչատուր Հարությունյան
Համալսարանի բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունների բոլոր շրջանավարտները ստանում են ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ
Համալսարանում գործում են`
ԲՈւՀ Միջին մասնագիտական կրթություն Ընդհանուր հանրակրթական դպրոց
Ուսանողների և միջին մասնագիտական կրթության սաների ուսումնական, արտադրական և նախա-դիպլոմային պրակտիկաներն իրականացվում են մարզի և քաղաքի առաջատար բանկերում, հարկային և ֆինանսական կառույցներում, բուժ-միավորումներում, Էջմիածնի պետական քոլեջում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում: Համալսարանի շրջանավարտների մեծ մասը աշխատում է հանրապետության բանկային և ֆինանսական համակարգում, կրթության և առողջապահության բնագավառներում:
ԲՈւՀ-ում գործում են հետևյալ մասնագիտությունները`
Տնտեսագիտական ֆակուլտետ - 080300-Ֆինանսներ (առկա և հեռակա) - 080500-Հաշվապահական հաշվառում (առկա և հեռակա)
Իրավաբանական ֆակուլտետ - 030500-Իրավագիտություն (առկա և հեռակա)
Բանասիրական ֆակուլտետ - 031300-Օտար լեզու - անգլերեն (առկա)
Մանկավարժության ֆակուլտետ - 051000-Մանկավարժություն և հոգեբանություն (առկա և հեռակա) - 051100-Մանկավարժություն և մեթոդիկա (առկա և հեռակա)
Համալսարանում գործում է ուսանողական - գիտական ընկերություն:
Կազմակերպվում է ամենամյա ուսանողական կոնֆերանսներ, դասախոսական գիտաժողովներ: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են 2 գիտության դոկտոր, 6 պրոֆեսոր, 17 գիտության թեկնածու, 9 դոցենտ:
Համալսարանն ունի գրադարան` մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ, ընթերցասրահ:
Համալսարանն ունի ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցված լաբորատորիա: Համալսարանի բոլոր բաժիններում ուսուցանվում է ինֆորմատիկայի հիմունքներ և օպերատորական գործ: Կազմակերպվում է համակարգչային ուսուցման երկամսյա դասընթացներ, տրվում է ավարտական վկայական:
Համալսարանը համագործակցում է ACBA-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ և ուսանողներին տրամադրում է արտոնյալ պայմաններով <<Ուսանողական վարկեր>> նվազագույն տոկոսադրույքով:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ բաժիններ ընդունվում են հանրակրթական հիմնական (9-րդ դասարանի) և միջնակարգ ուսուցման հենքի վրա:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ առաջավոր շրջանավարտները ուսումը կարող են շարունակել համալսարանի ԲՈՒՀ-ում` երկրորդ կուրսից: Միջին մասնագիտության բաժիններում գործում են հետևյալ մասնագիտությունները.
0406 - Քույրական գործ 0402 - Մանկաբարձական գործ 0416 - Ատամնատեխնիկական գործ 0313 - Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ (դաստիարակ-դիզայներ)
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Դպրոցում դասավանդում են քաղաքի փորձառու և վաստակաշատ մանկավարժներ և դասախոսներ: Ուսուցիչներն ընտրվում են մրցութային կարգով: Համալսարանում գործում է շախմատի ակումբ, որտեղ ընդգրկված են նաև տարածաշրջանի տարբեր դպրոցների սաներ: Համալսարանն ունի ժամանակակից մարզագույքով հագեցված սպորտային դահլիճ: Համալսարանը համագործակցում է տարածաշրջանի պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ, որի նպատակն է լավագույն ուսանողներին ապահովել աշխատանքով:
___________________________________________
Մասնագիտությունները Ընդունելության քննություններ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (Բակալավր ծրագրով) Առկա ուսուցման (4 տարի) բարձրագույն կրթությունների բոլոր մասնագիտությունների ընդունելության քննությունները կատարվում են միասնական քննությունների հիմուքններով. Տնտեսագիտական ֆակուլտետ
Ֆինանսներ Հաշվապահական հաշվառում (№168)
Մաթեմատիկա (գր.) Հայոց լեզու և գրականություն (գր.) Օտար լեզու (գր.)
Իրավաբանական ֆակուլտետ
Իրավագիտություն
Հայոց լեզու և գրականություն (գր.) Հայ ժողովրդի պատմություն (գր.) Օտար լեզու (գր.) Բանասիրական ֆակուլտետ
Օտար լեզու (անգլերեն) Օտար լեզու (բան.)
Օտար լեզու (գր.) Հայոց լեզու և գրականություն (գր.)
Մանկավարժություն և հոգեբանություն
Հայոց լեզու և գրականություն (գր.) Օտար լեզու / Ռուսաց լեզու (գր.) Կենսաբանություն (գր)*
Մանկավարժություն և մեթոդիկա
Հայոց լեզու և գրականություն (գր.) Մաթեմատիկա (գր.)*
Հեռակա ուսուցման (5 տարի) բարձրագույն կրթությունների բոլոր մասնագիտությունների ընդունելության քննությունները կատարվում են համալսարանում.
Տնտեսագիտական ֆակուլտետ
Ֆինանսներ Հաշվապահական հաշվառում (№168)
Մաթեմատիկա (գր.) Հայոց լեզու (թել.)
Իրավաբանական ֆակուլտետ
Իրավագիտություն
Պատմություն (բան) Հայոց լեզու (թել.)
Մանկավարժություն և հոգեբանություն
Մաթեմատիկա (գր.) Հայոց լեզու (թել.)
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մանկաբարձական գործ (№ 169) Քույրական գործ (№ 170) Առկա- 3 տարի
Կենսաբանութ. (բան) Հայոց լեզու (թել.)
Ատամնատեխնիկական գործ (№ 171) Առկա - 2 տարի Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ (դաստիարակ-դիզայներ) Առկա - 2 տարի
Պատմություն (բան) Հայոց լեզու (թել.)
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ բաժիններ ընդունվում են հանրակրթական հիմնական (վկայական) և միջնակարգ (ատեստատ) ուսուցման հենքի վրա:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Տարրական դպրոց Հիմնական դպրոց Ավագ դպրոց I-IV դասարան
V-IX դասարան X-XII դասարան Համակարգչային դասընթացներ
Համալսարանի բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունների բոլոր շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ:
Հունիսի 18-ից 22-ը Ռուսաստանի Դաշնության Պետրոզավոդսկ քաղաքում անցկացվում էր ամենամյա գիտական կոնֆերանս «Թանգարանն ինչպես տեղեկատու համակարգ» խորագրով:
Գևորգյան Հոգևոր Ճեմարան (աստվածաբանական համալսարան)ը բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանի Էջմիածնի մայր տաճարի հարևանությամբ, որը հիմնադրվել է 1874 թվականին՝ Հայոց Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Հայ եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու նպատակով: 2009 թ. դրությամբ սաների թիվը Ճեմարանում մոտ 120 է:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ____________________________________________________
1866 թ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն: Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874-ի սեպտեմբերի 28-ին: Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն: 1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան: Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան: Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել: Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին: Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Ա Թեղուտցին: Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, Մ. Օրմանյանին: Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ: Նրա ջանքերով 1888-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական: Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն: Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Ս. Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն: Լսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար՝ քննական), հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն: Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանվել է քննական հանձնաժողովի առջև, այնուհետև նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Տարբեր տարիներ Ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ս. Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք: Դասախոսների մի մասը Ճեմարանի նախկին սաներն էին: Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են: Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով: 1917-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը: 1919–20-ին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն: Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի ստեղծման գործում: Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է Ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից: XX դ. սկզբին Ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ: Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների, ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով: Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուս. խորհրդի և տեսչի միջոցով: Ճեմարանի տեսուչներ են եղել Խորեն եպս. Գալֆայանը, Գաբրիել եպս. Այվազովսկին, Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ. ՏերՄկրտչյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանը, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք: 1945-ի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները: 1995-ին Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–97-ին հիմնովին վերանորոգվել: 1997–98 թթ. ուս. տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը: 1999թ սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին: Ավելացվեց նոր ընդունվող սաների թիվը՝ միաժամանակ բարձրացնելով տեսչության և դասախոսական կազմի պատասխանատվությունը։ Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։ Լավագույն և բարձր մակարդակով դասավանդումը ապահովելու համար ճեմարան հրավիրվեցին մի քանի մասնագետներ՝ դոկտոր-պրոֆեսորներ և գիտ. թեկնածուներ: 2001-2002թթ. ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։ Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։