Էջմիածնի քաղաքապետարանի «Զանգակ» երգի ստուդիան արդեն 24 տարեկան է: Կենդանի կատարումներ, գեղեցիկ շոու ծրագիր․ ահա այսպես զանգակցիները նշեցին ստուդիայի 24-ամյակը։
Մայիսի ութը գրող Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Այս տարի այն առաձնակի ուշադրության կենտրոնում էր` թե´ քաղաքային իշխանությունների, թե´ գրականասեր հանրության:
Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում կայացավ «Դե եկ վարդապետ ու մի խենթանար» խորագրով միջոցառում։
Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն մի քանի տարի է Ճապոնիայի դեսպանության և հայ-ճապոնական «Հիկարի» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Էջմիածնում ներկայացվում է ճապոնական մշակույթը: