«Վաղարշապատ» երգի-պարի համույթն էջմիածնի հանդիսատեսին ներկայացավ յուրօրինակ համերգով` նվիրված խմբի 15-ամյա հոբելյանին: Համույթի հիմնադրման օրը հարազատ հանդիսատեսի համար տոն դարձնելը խմբի՝ տարիների ձեւավորած ավանդույթն է:
Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումներն Էջմիածնում մեկնարկեց ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ՝ քաղաքի գլխավոր հրապարակում, շարունակվեց երեկոյան համաքաղաքային տոնական համերգային ծրագրով:
Էջմածնի քաղաքապետարանի հարակից պուրակը կրկին շնչում էր կոմիտասյան ոգով: Վարդապետի 150-ին ամյակին նվիրված «Կոմիտասյան երանգներ» խորագրով բացօթյա միջոցառում էին կազմակերպել IQ զարգացման կենտրոնի փոքրիկները :
«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի ունեցավ «Վրձինների համբույրը» խորագրով «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը: Այս տարի սիմպոզիումին մասնակցում են 26 արվեստագետ՝ 7 երկրից: Միջոցառման ընթացքում սիմպոզիումի մասնակիցներին եւ հյուրերին ողջույնի խոսք հղեց Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի եւ Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիումի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը.
Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ողջ ամռան ընթացքում՝ յուրաանչյուր շաբաթ օր քաղաքապետրանի հարակից պուրակում կազմակերպվում է թեմատիկ համերգային միջոցառում, որին մասնակցում են քաղաքում գործող երգի եւ պարի խմբերը՝ ապահովելով քաղաքացիների հաճելի ժամանցը: Իսկ Կիրակի օրերին քաղաքապետարանը հրավիրում է դիտելու առաջարկվող հետաքրքիր ընտանեկան ֆիլմեր կամ մուլտֆիլմեր՝ կրկին բաց երկնքի տակ, մշակույթի պալատին կից Մարիանե այգում: