Էջմիածնի քաղաքապետարանի եւ Ճապոնիայի դեսպանության համագործակցության շրջանակներում Էջմիածնի Եղ. Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում անցկացվեց «Սումի-է» գեղանկարչության վարպետության դաս:
Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 149-ամյակը Էջմիածնի կենտրոնական գրադարանը նշեց գրական-երաժշտական ցերեկույթով: Միջոցառման մասնակիցները գրադարանի աշխատակիցներն էին եւ ակտիվ ընթերցողները:
2017 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,6 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 365մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 428մլն դրամ։