«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջին հյուրախաղը կայացավ Էջմիածնում: Թատրոնի արտիստները Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում ներկայացրին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
2016 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 383 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 444մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 109,5 տոկոսով։ Բաց, հրապարակային հաշվետվության ժամանակ այս մասին հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու օրը՝ Տյառընդառաջը: Եկեղեցու հայրերի մեկնաբանմամբ, տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին:
Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն յուրաքանչյուր տարի փետրվարի 13-ին նշվում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Ավանդաբար այդ օրը, Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվում է տոնական միջոցառում.
Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ Մհեր Աբեղյան թանգարանում հունվարի 26-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Մհեր Աբեղյանի ծննդյան օրվան: Թանգարանն Էջմիածնում հիմնադրվել է 1990թ.՝ նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա: