Քաղաքային իշխանությունը խնամքով պահել և առանձնացրել էր լավագաույն երեք մաղթանքները: Ընտրված մաղթանքների հեղինակները Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում մասնակցեցին ամփոփիչ միջոցառմանը և քաղաքային իշխանության կողմից խորհրդանշական նվերներ ստացան:
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահում տեղի ունեցավ հանդիպում գրողների միության նախագահ, բանաստեղծ, արձակագիր Էդվարդ Միլիտոնյանի հետ:
Օրը նշանավորվեց բազմաբնույթ մշակութային միջոցառումներով, ժամանցային ծրագրերով և, իհարկե, տոնական համերգային ծրագրով: Քաղաքի հրապարակամերձ տարածքներում բոլոր տարիքային խմբերի և տարբեր նախասիրությունների մարդկանց համար կազմակերպված էին բազմաբնույթ միջոցառումներ:
Էջմիածին քաղաքի 2703-ամյակին ընդառաջ քաղաքապետարանի և Կոմիտասի անվան մշակույթի պալատի նախաձեռնությամբ Էջմիածնում անցկացվեց «Իմ Սևակը…» ասմունքի համաքաղաքային մրցույթ` պրոֆեսիոնալ ժյուրիի մասնակցությամբ:
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահը շարունակում է իր հարկի տակ հյուրընկալել հայ մշակութի գործիչներին՝ հասարակությանը հնարավորություն տալով ավելի մոտիկից ծանոթանալու նրանց գրական գործունեությանը: