Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը կարևոր ամսաթիվ է՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Տարին հոբելյանական էׅ. տոնեցինք հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան 150-ամյակ:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ Էջմիածնի քաղաքապետարանը փետրվարը հայտարարել է թումանյանական ամիս և նախաձեռնել մի շարք մշակութային ծրագրեր և միջոցառումներ:
Էջմիածնի մանկապարտեզները պետք է լինեն հիմնանորոգված և բոլոր ստանդարտներին համապատասխան: Ահա այս նպատակին հասնելու համար հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում միաժամանակ մի քանի մանկապարտեզներում:
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Հիմնանորոգվում է չշահագործվող 2-րդ մասնաշենքի 3 խմբասենյակ: Ըստ նախատեսվածի, շնորհիվ նոր բացվող խմբասենյակների, արդեն աշնանը հնարավոր կլինի մանկապարտեզ ընդունել կրտսեր և միջին խմբերի ավելի մեծ թվով փոքրիկների:
Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ Մհեր Աբեղյան թանգարանում նշվեց Հայաստանի ժողովրդական նկարչի ծննդյան 110-ամյակը: Օրվա առթիվ ցուցադրության էին դրվել Մհեր Աբեղյանի նկարազարդումները կատարված Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմի հիման վրա: