Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Ավելացվել է: 11-04-2012, 11:28 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ


<<Հայ միասնության խաչ>> հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր հերթական հետաքրքիր ու <<գունավոր>> միջոցառումը նվիրված Սուրբ Զատիկի` Հրաշափառ Հարության օրվան: Միջոցառումը ընթացավ գեղեցիկ թատերական ներկայացմամբ, որում նաեւ ժամանակակից մեթոդներ էր կիրառված:
Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին Զատիկի խորհուրդը, նրա հետ կապված մի քանի ավանդույթներ: Նշեցին, որ միջնադարյան հայ մտածողներ Գրիգոր Տաթևացին ու Հովհաննես Երզնկացին մեկնել են Զատիկի ձվերի իմաստը. ըստ նրանց` ձուն բովանդակ տիեզերքն է, կեղևը` երկինքը, սպիտակուցը` ջուրը, իսկ դեղնուցը երկիրն է: Ձուն կարմիրով ներկելը խորհրդանշում է այն, որ աշխարհը Հիսուսի արյամբ է պատվել:
<<Հայ միասնության խաչ>> հասարակական կազմակերպությունը գործում է շուրջ 25 տարի եւ բազում հետաքրքիր միջոցառումներ են իրականացվում այստեղ: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ այս կազմակերպության եւ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատանքների շնորհիվ քաղաքում նաեւ տուրիզմի զարգացում կլինի:
Ի դեպ <<Հայ միասնության խաչ>> հասարակական կազմակերպությունը օրերս արժանացել էր նաեւ Արմավիրի մարզի լավագույն հասարակական կազմակերպություն պատվոգրին:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: