ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ>> ՆՇՈՒՄ Է ՎԱՐՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Ավելացվել է: 30-01-2012, 13:43 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
Էջմիածնի <<Մհեր Աբեղյանի թանգարանում>> մարդկանց հոսքը չէր դադարում: Քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցների եւ գեղարվեստի դպրոցի սաները գալիս էին շնորհավորելու մեծն վարպետի ծննդյան 103-ամյակը: Ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի արվեստը ձեւավորվել է 1930-1940թթ., սկզբում գրաֆիկայի, այնուհետեւ գեղանկարի ասպարեզում: Մհեր Աբեղյանը ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա բնանկարներում իշխում են անդորրն ու հոգեկան հանգիստը, նատյուրմորտները վառ են` դրանց հատուկ է դեկորատիվ գունեղությունը: Նա շատ է նկարել ածուխով, սանգինայով, զբաղվել է օֆորտով: Եվ ահա այս օրերին, մարդիկ գալիս են թանգարան, որը հիմնադրվել է 1990թ.-ին նկարչի կողմից հայրենի քաղաքին նվիրաբերած 100 գեղանկարչական եւ գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա, որպիսզի ծանոթանան նրա արվեստին, փորձեն նորը սովորել: Մշակութային կյանքի զարգացումը Էջմիածնում, վերջին ժամանակներս ակնհայտ վերելք է ապրում: Նմանատիպ բոլոր օջախները քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուշադրության ներքո են եւ քաղաքապետն էլ ջանք չի խնայում հնարավորության սահմաններում նպաստել այս ոլորտի զարգացմանը: Մհեր Աբեղյանի ծննդյան օրը եւս անմասն չմնաց քաղաքապետարանի ուշադրությունից` գեղեցիկ ծաղկեփնջերով եւ նվերներով քաղաքապետի ուշադրությանն արժանացան թանգարանի աշխատակիցները:
Ավելացնել մեկնաբանություն