Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ

Ավելացվել է: 26-07-2012, 17:38 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ
Էջմիածնեցին սովոր է արդեն, որ իր քաղաքի երգչախմբերը, պարախմբերը հաջողությամբ են մասնակցում միջազգային մրցույթներին: Օրերս էլ հերթական հաղթանակն արձանագրվեց: Վրաստանի Քոբուլեթ քաղաքում անցկացվեց մրցույթ փառատոն <<Բարեկամություն 12>> խորագրով, որին մասնակցում էին Վրաստանի եւ Հայաստանի հանրապետությունների տարբեր շրջանների երգի խմբեր: <<Զանգակ>> մանկական երգի, պարի համույթը փառատոնից իր հետ բերեց ամենաբարձր մրցանակը՝ գրան-պրին, մրցույթում ճանաչվելով լավագույն խումբ:
Չորս ժամ տեւած մրցույթում Էջմիածնի համույթը հանդես է եկել խմբակային եւ անհատ կատարումներով: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որ էական ներդրում ունի Էջմիածնում արվեստի պրոպագանդման եւ զարգացմանը նպաստելու գործում, ընդունեց մրցույթին մասնակիցներին, շնորհավորեց եւ պատվոգրեր հանձնեց նրանց քաղաքի, ինչպես նաեւ Հանրապետության անունը բարձր պահելու համար: Քաղաքապետն իր խոսքում նշեց, որ շուտով նաեւ մշակույթի պալատը նորովի կընդունի իր սաներին:
<<Զանգակ>> մանկական երգի, պարի համույթը դեռ միջազգային ատյաններում հաջողության հասնելու ծարավը չի հագեցրել. «Եվրատեսիլում» հաղթելու մտադրություն կա: Այժմ խումբը պատրաստվում է <<Մանկական Եվրատեսիլի>> հայաստանյան նախընտրական փուլին:





Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: