Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՊԵՏՐՈԶԱՎՈԴՍԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՆԱԵՎ ԷՋՄԻԱԾԻՆԸ

Ավելացվել է: 2-07-2012, 12:02 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՊԵՏՐՈԶԱՎՈԴՍԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՆԱԵՎ ԷՋՄԻԱԾԻՆԸ
Հունիսի 18-ից 22-ը Ռուսաստանի Դաշնության Պետրոզավոդսկ քաղաքում անցկացվում էր ամենամյա գիտական կոնֆերանս «Թանգարանն ինչպես տեղեկատու համակարգ» խորագրով: Այս կոնֆերանսին Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանն առաջին անգամ էր մասնակցում, եւ ինչպես նշեց թանգարանի հնէաբան Անժելա Թադեւոսյանը, մեր մշակույթով հիացած էին բոլորը: Քանի որ Հայաստանը դարերի պատմություն ունեցող երկիր է Անժելան որոշել էր ներկայացնել թանգարանի ոչ թե ազգագրական, այլ հնագիտական բաժինը, որն էլ արժանացել էր մեծ ուշադրության ու բարձր գնահատականի:
Կոնֆերանսին մասնակցում են բոլոր կազմակերպությունները, ովքեր ԱԴԻՏ ոչ առեւտրային գործընկերության անդամ են: Էջմիածինը այս տարի հրավերը ստացավ քույր քաղաք Պետրոզավոդսկից, առաջիկայում քաղաքը կանդամագրվի ԱԴԻՏ ոչ առեւտրային գործընկերությանը եւ կմասնակցի ամենամյա կոնֆերանսներին: 2013թվականին այն անցկացվելու է Խանտիմանսիյսկ քաղաքում: Այս տարի Անժելան ներկայացրել էր գիտական զեկույց թաղման ծեսի անցկացման եւ կարեւորության մասին:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մշտական ուշադրության եւ աջակցության շնորհիվ մշակույթի բնագավառում մեծ առաջընթաց է նկատվում: Քույր քաղաք Պետրոզավոդսկի հետ համագործակցության արդյունքում առաջիկայում նաեւ փորձի փոխանակում կիրականացվի: Այցի շրջանակում, Պետրոզավոդսկի քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Էջմիածնի տոնին այնտեղից հյուրեր կհրավիրվեն մասնակցելու միջոցառումներին:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: