Ավելացվել է: 26-06-2012, 16:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
Արդեն 6-րդ տարին է, որ հունիսի 21-ը նշվում է իբրեւ երաժշտության համաշխարհային օր: Էջմիածինն էլ, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, արդեն 5-րդ անգամ միացավ տոնին: Միջոցառումները մեկնարկեցին երեկոյան ու շարունակվեցին մինչեւ ուշ գիշեր: Հիմնականում հնչում էր դասական երաժշտություն: Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թվականին: Այն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է եւ տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրների 340 քաղաքներում: Ժողովրդական տոն է եւ նպատակ ունի հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսեւորումներին: Էջմիածնի քղաքապետարանի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրինությունը նշեց, որ սա նպատակ ունի մարդկանց ավելի մոտեցնել երաժշտությանը: Այս տարի քաղաքապետի առաջարկությամբ միջոցառումը բացօթյա էր կազմակերպվել, որպեսզի ունկնդրների մեծ <<բանակ>> լինի: Էջմիածնի քաղաքապետարանը վստահեցնում է, որ խոստացվածի համաձայն, նման միջոցառումներ ամռան ընթացքում շատ են լինելու: Ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի հասարակությունը հնարավորություն կունենա քաղաքապետարանի դիմացի պուրակում մեծ էկրանին դիտել տարբեր մշակութային հաղորդումներ, հայկական ֆլմեր, ներկայացումներ:
Ավելացնել մեկնաբանություն