Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԷԻՆ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

Ավելացվել է: 18-05-2012, 17:31 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԷԻՆ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ
Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա, երեւում իր աշակերտներին, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ է տալիս առաքյալներին:
«Համբարձում» նշանակում է բարձրացում: Այն հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության:
Այս օրը ՀՀ տարբեր վայրերում տարբեր կերպ են անցկացնում: Էջմիածնի քաղաքապետարանի Վաչագան Հովհաննիսյանի անվան գրադարանում գրադարանի աշխատակիցներն ու ընթերցողները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում:
<<Զանգակ>> մանկապատանեկան համույթի սաները ասույթներով, բանաստեղծություններով եւ բեմադրություններով ներկայացրեցին Ջանգյուլումի տոնը: Այստեղ ներկաները 7 տանից հավաքած ջրով լի կարասի մեջ գցեցին իրենց իրերից եւ վիճակ հանեցին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: