Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՐՁԱՆԸ

Ավելացվել է: 2-05-2012, 14:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՐՁԱՆԸ
Հայ մեծանուն երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հինադիր Կոմիտաս վարդապետի կոփածո պղնձե արձանը, որի հեղինակը քանդակագործ Երվանդ Քոչարն է` 1969 թվականից զարդարում է Էջմիածնի կենտրոնական հրապարակը:
Արձանները, հուշակոթողները, պղնձե եւ բրոնզե շինությունները տարիների ընթացքում կորցնում են իրենց գեղեցկությունը, տեսքը. եղանակային անբարենպաաստ պայմանների հետեւանքով դրանք կարող են նույնիսկ հասնել ոչնչացման եզրին:
Այս հարցի նկատմամբ աչալուրջ են Էջմիածնի քաղաքային իշխանությունները: Կոմիտաս վարդապետի արձանը այս տարիների ընթացքում ոչ մի անգամ ռեստավրացիայի չի ենթարկվել, սակայն քանդակագործի խոսքերով 3-4 տարին մեկ պետք է վերականգնել արձանները:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կարգադրությամբ այս օրերին վերանորոգվում էր Կոմիտաս վարդապետի արձանը:
Քանդակագործն աշխատելիս նկատել էր, որ արձանի վերեւի հատվածում անցք կա, որտեղով անձրեւաջրերը լցվում էին ներս եւ ավելի խորացնում արձանի ավերումը:
Անցորդները, քաղաքի բնակիչները գովելի են համարում նման գործողությունները: Նրանք վստահեցնում են, որ քաղաքի գեղեցկությունը մաքուր, գեղեցիկ հուշակոթողներն ու արձաններն են ու նրանց շրջապատող բարեկարգ կանաչապատ տարածքները:
Մշակութային կոթողների վերանորոգման համար երբեմն անհրաժեշտ է ընդամենը մի քանի ժամ, որից հետո դրանք ստանում են իրենց գրեթե նախնական տեսքը ուրախացնելով եւ մեզ եւ մեր քաղաք այցելող զբոսաշրջիկներին: Մանավանդ տարվա այս ժամանակահատվածում:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: