Էջմիածնում գործող 8 մանկապարտեզներից լոկալ ջեռուցմամբ ապահովված չէին միայն այս 2 մանկապարտեզները: Ձմռան ամիսներին վառարաններով ջեռուցվող այս մանկապարտեզները դժվարություններ էին ունենում: Այսուհետ այդ խնդիրներն անցյալում կմնան: Տեղադրված համակարգերով կապահովվի մանկապարտեզների ամբողջական ջեռուցումը:
Կանանց միջազգային օրն էջմիածնում ծաղկառատ էր, լի վառ գույներով ու բարձր տրամադրությամբ։ Քաղաքապետարանն ու Էջմիածնի երիտասարդական խորհուրդը կանանց միամսյակի մեկնարկը տվեցին մեր քաղաքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկ ու կոնֆետ նվիրելով։
«Մեծ հաղթանակ. հիշողության կանգառներ» ծրագրով Հայաստանում էր էջմիածնի քույր քաղաք Պետրոզավոդսկից ժամանած պատվիրակությունը: Ծրագիրը, որով պատվիրակությունը եկել էր, նվիրված է Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ոչ միայն մեծ ընթերցասեր էր եւ սիրում էր գրքեր գնել, նաեւ շատ հաճախ գրքեր էր նվիրում։ Ուստի պատահական չէ, որ