Էջմիածնի մանկապարտեզներում կայացան աշնան հաշվետու հանդեսները:Թեման նույնն էր, երեխաների եւ դաստիարակների երեւակայությունն` անսպառ, ինչի շնորհիվ ոչ մի պարտեզի հանես նման չէր մյուսին: Թին 10 «Շուշան» մանկապարտեզում հանդեսը Թումանյանական երանգներով էր. երեխաները զուգահեռաբար տոնում էին ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակը:
Երկօրյա հյուրախաղերով Էջմիածնում է Դրամատիկական թատրոնը՝ «Մեծ լռություն» ներկայացումով: Պերճ Զեյթունցյանի համանուն դրամայի բեմականացումը պատկերում է 1915 թվականի Մեծ եղեռնի օրերին հայ մտավորականների կյանքը:
«IQ center էջմիածնում» մենթալ մաթեմատիկայի պարապմունքի ժամն է: Այն, ինչ շատերի համար անհասկանալի շարժումների ամբողջություն է, այս երեխաների առօրյայի մի մասն է: Նրանք առանց հաշվիչ սարքի կատարում են բարդ թվաբանական գործողություններ` մատների օգնությամբ:
Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «regeneration» ծրագրի շրջանավարտների սերտիֆիկատների հանձնման արարողությունը: Փետրվարին մեկնարկած անգլերենի խորացված դասընթացն իր տեսակի մեջ առաջինն էր Էջմածնում
Ուսումնական տարվան առանձնակի ուշադրությամբ պատրաստվում են ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում, քանի որ կրթությունը սկսվում է հենց նախադպրոցական տարիքից: