Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ

Ավելացվել է: 5-07-2012, 13:50 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 1276 |
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 16 <<Ոստան>> մանկապարտեզը գտնվում է Զվարթնոց 0 հասցեում: Հիմնադրվել է 1987 թվականին: Մանկապարտեզի շենքը տիպային է` նախատեսված 12 խմբի ( 280 երեխա) համար: Այժմ մանկապարտեզը գործում է 5 խմբով, ուր հաճախում են շուրջ 130 երեխա:
2012 թվականից առ այսօր մանկապարտեզի տնօրենն է Լուսինե Ավագյանը:
Մանկապարտեզն ունի 23 աշխատող՝ մեկ տնօրենի տեղակալ ուս.գծով մեթոդիստ, 5 դաստիարակ, երկու երաժշտության դաստիարակ, բուժքույր, հաշվապահ և սպասարկող անձնակազմ:
Մանկավարժական անձնակազմի բոլոր անդամները ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն :
Մանկապարտեզը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ համագործակցում է ֆրանսիական քույր-քաղաք Իսի լե Մուլինոյի հետ, որը և այստեղ իրականացրել է վերանորոգման և բարեկարգման լուրջ աշխատանքներ Էջմիածնի քաղաքապետարանի մասնակցությամբ:
Ամբողջությամբ վերանորոգվել է շենքի տանիքը, 5 նոր խմբասենյակ, բարեկարգվել է բակը, վերանորոգվել և ավազապատվել են 2 խաղահրապարակ, բետոնապատվել է 1 նոր խաղահրապարակ երեխաների կավճանկարների համար, եռագույն ներկվել է ցանկապատի կենտրոնական մասը և 2 դարպաս: 2015թ. հիմնովին վերանորոգվել են մանկապերտեզի խոհանոցն ու սննդի պահպանման հատվածը:
2010-11թթ. թիվ 16 <<Ոստան>> մանկապարտեզը դարձավ թիվ 16 <<Ոստան>> մանկապարտեզ ՀՈԱԿ, որն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է և իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախադպրոցական ծրագրեր, ունի ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իրավունքներն ու պարտականությունները:



Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ
Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ
Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ
Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ
Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ
Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ
Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ
Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: