Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզ

Ավելացվել է: 24-07-2012, 13:43 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 2023 |
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 14 << Ձնծաղիկ>> մանկապարտեզը գտնվում է Վ.Կոստանյան 0 հասցեում: Հիմնադրվել է 1974թ.: Կառույցը համարվում է տիպային, շենքային հարմարությունները նախատեսված են տասներկու խմբի համար: Մինչև 2015 թվականի հունիս ամիսը այն գործում էր 6 խմբով:
2011թ. հունվար և փետրվար ամիսներին հիմնովին վերանորոգվել է խոհանոցը, համալրվել է նոր կահույքով, սպասքով, գազօջախներով: Միևնույն ժամանակ փոխվել է մանկապարտեզի ջրամատակարարման համակարգը, բոլոր խմբասենյակներում տեղադրվել են ջրի ծորակներ, լվացարաններ, ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Փոխվել և վերանորոգվել են սանհանգույցները:
2015թվականին. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակցությամբ բացվեց ևս մեկ խումբ, և մանկապարտեզը այժմ գործում է 7 խմբով (170 երեխա):
2011 թվականից մանկապարտեզի տնօրենն է Թերմինե Գրիգորյանը:
Մանկապարտեզն ունի 28 աշխատող՝ մեկ տնօրենի տեղակալ ուս.գծով մեթոդիստ, ութ դաստիարակ, երկու երաժշտության դաստիարակ, բուժքույր, հաշվապահ և սպասարկող անձնակազմ:
Մանկավարժական անձնակազմի բոլոր անդամները ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն :
2010-11թթ. թիվ 14 << Ձնծաղիկ>> մանկապարտեզը դարձավ թիվ 14 << Ձնծաղիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ, որն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է և իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախադպրոցական ծրագրեր, ունի ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իրավունքներն ու պարտականությունները:


Թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզ
Թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզ
Թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: