Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 <<Ծիծեռնակ>> մանկապարտեզը գտնվում է Վազգեն Առաջին և Բաղրամյան փողոցների շենքերի բակում՝ Բաղրամյան 0 հասցեում: Հիմնադրվել է 1972թվականին: Մանկապարտեզը տեղակայված է երկհարկանի տիպային շենքում: Շենքը նախատեսված է 300 երեխաների (12 խմբի) համար: Ներկայումս գործում է 6 խումբ` շուրջ 170 երեխաների թվով: 2000 թվականից մանկապարտեզի տնօրենն է Լիլիթ Եղիազարյանը: Մանկապարտեզն ունի 25 աշխատող՝ 7 դաստիարակ, մեկ տնօրենի տեղակալ ուս.գծով մեթոդիստ, երկու երաժշտության դաստիարակ, բուժքույր, հաշվապահ և սպասարկող անձնակազմ: Մանկավարժական անձնակազմի բոլոր անդամները ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն: 2010-11թթ. թիվ 13 <<Ծիծեռնակ>> մանկապարտեզը դարձավ թիվ 13 <<Ծիծեռնակ>> մանկապարտեզ ՀՈԱԿ, որն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է և իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախադպրոցական ծրագրեր, ունի ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իրավունքներն ու պարտականությունները:
Ավելացնել մեկնաբանություն