Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ

Ավելացվել է: 18-08-2012, 18:55 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 1008 |
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 10 <<Շուշան >>մանկապարտեզը գտնվում է Վազգեն Առաջին փողոցի 3 փակուղի 0 հասցեում: Մանկապարտեզը հիմնադրվել է 1964թ. մայիս ամսին և գործել է նույն թվականի սեպտեմբեր ամսից: Շենքը տիպային է և նախատեսված է 6 խմբի համար, սակայն գործում են 5 խմբեր: Երեխաների թիվը 160-ից ավելի է: Գրեթե միշտ գործել է երեխաների գերծանրաբեռնված թվով:
2014 թվականից մանկապարտեզի տնօրենի պարտականությունները կատարում է Թերմինե Մանուկյանը:
Մանկապարտեզն ունի 25 աշխատող՝ մեկ տնօրենի տեղակալ ուս.գծով մեթոդիստ, 7 դաստիարակ, երկու երաժշտության դաստիարակ, բուժքույր, հաշվապահ և սպասարկող անձնակազմ: Մանկավարժական անձնակազմի բոլոր անդամները ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:
Վերջին տարիներին կատարվել են մի շարք շինարարական աշխատանքներ: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անմիջական օգնությամբ վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը: Վերանորոգվել է նաև խոհանոցը, խոհանոցային գույքը և սպասքն ամբողջ ությամբ նորացվել է:
2010-11թթ. թիվ 10 <<Շուշան>> մանկապարտեզը դարձավ թիվ 10 <<Շուշան>> մանկապարտեզ ՀՈԱԿ, որն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է և իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախադպրոցական ծրագրեր, ունի ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իրավունքներն ու պարտականությունները:



Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ
Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ
Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ
Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ
Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ
Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ
Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ
Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: