Էջմիածնի թիվ 11 <<Հասմիկ>> մանկապարտեզը գտնվում է Պատկանյան 0 հասցեում: Հիմնադրվել է 1964թ. որպես տիպային մսուր մանկապարտեզ: Այն բաղկացած է 3 մասնաշենքից` 2-ական խմբով, դահլիճից և խոհանոցից: Ունի բակ՝ իր հանգստի անկյուններով և խաղահրապարակով: Ներկայումս մանկապարտեզը գործում է 3 խմբով` 90-100 երեխա: 2003 թվականից մանկապարտեզի տնօրենն է Մարիամ Ավետիսյանը: Մանկապարտեզն ունի 16 աշխատող՝ 4 դաստիարակ, մեկ երաժշտության դաստիարակ, բուժքույր, հաշվապահ և սպասարկող անձնակազմ: Մանկավարժական անձնակազմի բոլոր անդամները ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն: 2015 թվականին մանկապարտեզը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ հիմնովին վերանորոգվում է: 2010-11թթ. թիվ 11 <<Հասմիկ>> մանկապարտեզը դարձավ թիվ 11 <<Հասմիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ, որն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է և իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախադպրոցական ծրագրեր, ունի ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իրավունքներն ու պարտականությունները:
Ավելացնել մեկնաբանություն