Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 6 <<Արևիկ>> մանկապարտեզը գտնվում է Մ.Մեխակյան 0 հասցեում, հիմնադրվել է 1962 թվականին երեք խմբով: Մի քանի տարի անց դարձել է թիվ 6 <<Արևիկ>> մսուր-մանկապարտեզ հինգ խմբով : 1966թվականին դարձել է գիշերօթիկ մանկապարտեզ: Ութսունականներին բացվել է մանկապարտեզի վեցերորդ խումբը: 2003թվականին բացվել է ևս մեկ խումբ, և մինչ օրս մանկապարտեզը գործում է 7 խմբով, ուր հաճախում է 210 երեխա: 2003 թվականից մանկապարտեզի տնօրենն է Սվետլանա Աբգարյանը: Մանկապարտեզն ունի 30 աշխատող՝ մեկ տնօրենի տեղակալ ուս.գծով մեթոդիստ, 9 դաստիարակ, երկու երաժշտության դաստիարակ բուժքույր, հաշվապահ և սպասարկող անձնակազմ: Մանկավարժական անձնակազմի բոլոր անդամները ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն: Մանկապարտեզը այժմ գիշերօթիկ չէ, գործում է երկարօրյա խմբով: 2010-11թթ. <<Արևիկ>> մանկապարտեզը դարձավ թիվ 6 <<Արևիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ , որն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է և իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախադպրոցական ծրագրեր, ունի ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իրավունքներն ու պարտականությունները:
Ավելացնել մեկնաբանություն