Արարատ Այվազյանի անվան թիվ 3 գրադարանը հիմնադրվել է 1968-1969թթ. Կոմիտասի անվան փողոցի՝ նախկինում որպես ամառային թատրոնի շենք ծառայող կառույցում: Գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 14 462 կտոր գրականություն: Գրադարանը զբաղեցնում է մոտ 63քմ տարածք:
Էջմիածնի թիվ 4 գրադարանը հիմնադրվել է 1976թ. Վազգեն Առաջին փ. թիվ 47 շենքի առաջին հարկում (33քմ մակերեսով), 5011 կտոր գրքային ֆոնդով: Այնուհետև ստեղծվել է գրադարանների կենտրոնացված համակարգ և գրադարանը դարձել է այդ համակարգի անդամ:
Էջմիածնի գրադարանային 7-րդ տեղամասի թիվ 5 գրադարան ՀՈԱԿ-ը հիմնադրվել է 1981թ. Զվարթնոցի 8-րդ շենքի նկուղային հարկում, 1989թ. տեղափոխվել է Արագածի զնգ. թիվ 1 շենք, 2005թ. գտնվում է թիվ 16 <<Ոստան>> մանկապարտեզի տարածքում և ունի 150 քմ մակերես: