Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Թիվ 2 մանկական գրադարան

Ավելացվել է: 15-08-2012, 11:18 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |
Թիվ 2 մանկական գրադարան
Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 2 մանկական գրադարանը բացվել է 1974թ.:
1971-2004 թթ. գրադարանը գտնվել է Չարենց թաղամասի թիվ 7 շենքի առաջին հարկում:

Ընդամենը մի քանի ամիս է գործել թիվ 2 քաղաքային գրադարանը:

Աշխատանքային բազմամյա փորձ ունեցող գրադարանավարներ Սիրանուշ Պետրոսյանը և Լիլի Գյուլբեկյանը կազմակերպել են հետաքրքիր միջոցառումներ, ստեղծել գեղեցիկ ցուցափեղկեր ու պաստառներ:

Գրադարանի ակտիվ ընթերցողների և ակումբա-գրադարանային տեխնիկումի ուսանողների անմիջական մասնակցությամբ այստեղ կազմակերպվում էին գրքերի քննարկումներ, հանդիպումներ ընթերցողների հետ:

Այժմ գրադարանը գտնվում է Չարենցի թիվ 5 մանկապարտեզի հարևանությամբ:

Գրադարանի տնօրենն է Արմինե Միսակյանը:

Գրադարանն ունի գրքային մեծ ֆոնդ, որտեղ զետեղված են թե՛ մասնագիտական և թե՛ գեղարվեստական գրքեր՝ 30661 կտոր գրականություն, 1200 ընթերցող:

Վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից գրադարանը պարբերաբար ստանում է նոր հրատարակված գրքեր:

Չնայած մեր կյանքում օրեցօր ավելի է ընդլայնվում համակարգիչների գործունեության ասպարեզը՝ միևնույն է մարդու համար ինֆորմացիայի լավագույն աղբյուրը համարվում է գիրքն ու գրականությունը, քանի որ գրադարաններն են, որ, օգտագործելով գրքի, թերթի պրոպագանդայի զանազան մեթոդները, ընթերցողներին տեղյակ են պահում արդի քաղաքական դեպքերին ու իրադարձություններին:


Թիվ 2 մանկական գրադարան
Թիվ 2 մանկական գրադարան
Թիվ 2 մանկական գրադարան
Թիվ 2 մանկական գրադարան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: