Ավելացվել է: 16-08-2012, 10:00 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |
Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան փողոցում է գտնվում Վ. Հովհաննիսյանի անվան գրադարանը, որը զբաղեցնում է 440քմ տարածք:
Գրադարանը կենտրոնացվել է երեք գրադարանների գրքային ֆոնդերի հիման վրա 2005թ.: Այդ գրադարանները Հովհ.Թումանյանի, Ղ. Աղայանի և Վ. Հովհաննիսյանի անվան գրադարաններն են, որոնք սկսել են գործել 1950 թ.:
Միավորումից հետո գրադարանն ունի 90 964կտոր գրքային ֆոնդ, 2500-3200 ընթերցող, իսկ հաճախումները՝ 30 642-45 800:
Գրադարանի տնօրենն է Ազգանուշ Կարապետյանը:
Գրադարանն ունի նաև առանձին մանկական բաժին, գործում է առանձին աբոնեմենտ և ընթերցասրահ, որտեղ ընթերցողներն օգտվում են տեղեկատու աղբյուրներից և մեկ օրինակով գրքերի ընթերցասրահի ֆոնդից: Այդ ընթերցասրահում են կազմակերպվում և անցկացվում գրադարանում անցկացվող բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումները:
Գրադարանում մշտական ու շատ կարևոր տեղ են զբաղեցնում գեղեցիկ ու ճաշակով ձևավորված բազմաբովանդակ ցուցահանդեսները՝ նվիրված արվեստի ու գրականության, քաղաքական, պատմական գիտական գործիչներին:
Գրադարանը ամեն տարի կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ, գրական գեղարվեստական ցերեկույթներ, հանդիպումներ գրողների, արվեստի գործիչների և այլ անվանի մարդկանց հետ: Գրադարանում կարևոր տեղ են զբաղեցնում նաև թեմատիկ միջոցառումները: Այդ ուղղությամբ կազմակերպվում են զրույցներ, զեկուցույցներ, պոեզիայի ժամ, բարձրաձայն ընթերցանություն, գրքի մասնագիտական տեսություններ:
Գրադարանն իր աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի ու պատվոգրերի: Շնորհակալագրերի ու պատվոգրերի են արժանացել նաև առանձին գրադարանավարներ որպես լավ ու բարեխիղճ աշխատողներ:
Ամեն տարի քաղաքապետարանը գրադարանի ու ուսուցչի օրվա կապակցությամբ կազմակերպում է միջոցառումներ, շնորհավորում և կարևորում է նրանց մանկավարժական աշխատանքը սերունդների դաստիարակության գործում:
Ավելացնել մեկնաբանություն