Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածնի գրադարանները

Ավելացվել է: 17-08-2012, 19:38 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |

Հին աշխարհի ամենամեծ գրադարանը (մ. թ. ա. I դար) ստեղծվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Այն ուներ մինչև 700 հզ. ձեռագիր:
Ալեքսանդրիայում սովորելու տարիներին այդ գրադարանից օգտվել են Մեսրոպ Մաշտոցի աշակերտները, այդ թվում նաև՝ Մովսես Խորենացին:
Գրադարաններ եղել են նաև Հին Հունաստանում, Ասորեստանում:

Հայաստանում գրադարանները գործել են վանքերին ու մենաստաններին կից, տեղավորվել են առանձին շինություններում կամ վանքամերձ քարայրերում և կոչվել են գրատուն, գրանոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց:

Սկսած 5-րդ դարասկզբից, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գիրն ու հայ դպրությունը, բացեց առաջին հայատառ դպրոցը, մայր վարժարանը և մատենադարանը, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատը դարձավ հայ մշակույթի իսկական օրրան:

Առաջին վարժարանի շրջանավարտները դարձան հայ ուսուցիչները, մատենագիրները և Ավարայրի ճակատամարտի հերոսները: Այստեղ գրված առաջին մատյանները Հայաստան աշխարհը լուսավորող առաջին ջահերը և դպրոցների ու մատենադարանների առաջին հիմնաքարերը դարձան:

Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցն Էջմիածնի Մայր աթոռում ստեղծեցին հայերեն ձեռագիր մատյանների մայր պահոցը՝ առաջին մատենադարանը, որի հիման վրա 1959 թ. ստեղծվեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:

Հետագա դարերում Վաղարշապատում ստեղծվեցին առաջին թղթի գործարանը և բուն հայկական հողի վրա` առաջին տպարանը, որտեղ էլ տպագրվեց առաջին հայերեն գիրքը:

Սակայն մեր ժողովրդի մշակութային կյանքի հետ առնչվող ևս մի իրադարձություն կա, որ կապվում է Վաղարշապատի հետ: Այսօր արդեն կարծես թե քիչ հավանական է թվում, սակայն Խորհրդային Հայաստանում առաջին պետական գրադարանը նույնպես ստեղծվել է Էջմիածին քաղաքում 1921թ.:

Այսօր Էջմիածնում գործում է գրադարանային կենտրոնացված համակարգ՝ ՀՈԱԿ՝ քաղաքային 7 գրադարաններով՝

1. Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
2. Վ. Հովհաննիսյանի անվան գրադարան
3. Վ. Թոթովենցի անվան թիվ 2 գրադարան
4. Թիվ 2 մանկական գրադարան
5. Ա. Այվազյանի անվան թիվ 3 գրադարան
6. Մ. Թարյանի անվան թիվ 4 գրադարան
7. Թիվ 5 գրադարան:

Այս գրադարանները գիտամշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոններ են՝ հարուստ բազմալեզու գրականությամբ, պահպանվող և սպասարկվող նյութերի տեսականիով, տարբեր ձևաչափի և գիտության տարբեր ճյուղերն արտացոլող փաստաթղթերի պահոցով, գրադարանային գործի ոլորտում մասնագիտացած գրադարանավարներով:

Համակարգն ունի ընթերցողներին տրամադրված 6 համակարգիչ:

Էջմիածնի գրադարաններն իրենց առջև հստակ խնդիր են դրել պահպանել գիտական և մշակութային ժառանգությունը հաջորդ սերունդների համար, աջակցել թվայնացման, հասանելիութան գործընթացին, գրադարանից օգտվողների համար ապահովել աշխատանքային լավագույն պայմաններ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, նպաստել բաց մատչելիության մոդելների և բաց ծրագրային լուծումների վրա հիմնված թվային գրադարանների ստեղծմանը:

ՀՈԱԿ-ի տնօրենն է Հռիփսիմե Հակոբյանը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: