Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան

Ավելացվել է: 17-08-2012, 19:37 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |

Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը ստեղծվել է 1921թ.. մայիսի 1-ին հայ գրականության դասական, այն ժամանակ Վաղարշապատի գավառային ժողովրդական լուսավորության բաժնի վարիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը, Վաղարշապատի բնակչուհի, Մոսկվայում կրթություն ստացած Գայանե Սեթի Հարությունյանին (հետագայում բազմավաստակ ուսուցչուհի, Խ. Աբովյանի անվան մեդալակիր, ոչ անհայտ հայագետ Սեթ Հարությունյանի դստերը), իր հ. 129 գրությամբ նշանակում է Էջմիածնի նորաստեղծ գրադարան-ընթերցարանի վարիչ` հանձնարարելով <<...հայտարարել ի գիտություն հասարակությանը, որ բոլոր ընթերցողները կարող են ձրիաբար օգտվել>> (գրադարանից):

Մի քանի օր անց, գավհեղկոմի բնակարանային ենթաբաժինը գավլուսբաժնին տեղեկացնում է, որ Իգդիրի խճուղու վրա հատկացնում է երկու սենյակ գրադարան-ընթերցարանի համար:

Գրադարանը, որի գրքային ֆոնդը կազմում էր 2405 կտոր (հայերեն և ռուսերեն), գործել սկսել է հուլիսի 3-ից:
1923թ. փետրվարի 25-ին, երեք ամիս անց <<Խորհրդային Հայաստան>> թերթը վկայում է, որ Էջմիածնում (ներառյալ նաև գավառը) արդեն գործում է 17 գրադարան: Այդ այն դեպքում, երբ Երևանում գործում էին 14, Ալեքսանդրապոլում` 10, Զանգեզուրում`6, Նոր Բայազետում`2, Լոռիում`8, Ղարաքիլիսայում` 3, Դիլիջանում`7, Մեղրիում` 1 գրադարան: Հայաստանում ընդամենը գործում էր 70գրադարան:

1923թ. հոկտեմբերին մանկատնային գլխվարչությունը ծրագրել էր Վաղարշապատում ունենալ մանկական կենտրոնական գրադարան: Սակայն այն ժամանակ այդ միտքը չի իրականացել: Էջմիածնի մանկական գրադարանը (այժմ`մանկական բաժին) ստեղծվել է 1951 թ. հունիսի 1-ին: 1981-ին տեղական պայմաններում նշվել է նրա 30-ամյակը:

Էջմիածնի գավառում Կենտրոնական գրադարանը որոշակի ավանդ ներդրեց մշակութային հեղափոխության ամրապնդման գործում:
Դա առաջին գրադարանն է հայ ժողովրդի մշակութային կյանքում իր ծանրակշիռ ավանդը մուծած հնամյա քաղաքում:
Գրադարանը ձգտում էր գիրքը ծառայեցնել հասարակության դաստիարակության գործին` համակողմանիորեն նպաստելով քաղաքի առջև դրված սոցիալ-տնտեսական խնդիրների իրականացմանը:

Կենտրոնական գրադարանը քննարկում ու վերլուծում էր գրադարան-մասնաճյուղերի գործունեության արդյունքները, ուղղություն տալիս նրանց` օգնելով, որ էլ ավելի արդյունավետ ու նպատակասլաց դառնան ընթերցողների հետ տարվող աշխատանքները, որ գրադարանի ու գրքի հետ կապվի յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ընտանիք:

Արդի գրականագիտության լույսի ներքո քննարկումների արդյունքները ուսումնասիրվում էին, մշակվում, այնուհետև մասսայականացվում գրադարանում: Այդ քննարկումների հիման վրա կենտրոնական գրադարանի բաժինները լուրջ աշխատանք էին տանում գրականության հանձնարարական ցանկերի, մեթոդա-հրահանգչական նյութերի կազմման, գրադարանների գործունեությունը ղեկավարելու ուղղությամբ:

Գրեթե միշտ մարդաշատ էր սպասարկման բաժնի ընթերցասրահը: Նրա ֆոնդերը, որ հիմնականում կազմված էին միօրինակ գրքերից և ունեին գիտության, տեխնիկայի, բժշկության, գեղարվեստական գրականության և մյուս ճյուղերին վերաբերող հարուստ գրականություն, դեպի իրենց էին ձգտում գիտաշխատողներին, ուսանող երիտասարդությանը, դպրոցների բարձր դասարանների աշակերտներին:

Ընթերցողների սպասարկմանը մեծապես նպաստում էին գրացուցակները և քարտարանները: Գրադարանային աշխատողները իրենց պարտքն էին համարում նպաստել ընթերցողների գրադարանային-մատենագիտական գիտելիքների հարստացմանը:

1794թ. վերակառուցվում է գրադարանային ցանցը` էապես փոխելով գրադարանների գործունեության բովանդակությունը: Այդ գործին նպաստում է գրադարանների կենտրոնացված համակարգի ստեղծումը 1978 թ., որը կենտրոնական գրադարանին տալիս է ոչ միայն ադմինաիստրատիվ, այլև մեթոդական իրավունքներ: Նոր խնդիրների լույսի տակ ընթերցողների համար այն դառնում է գիտական ինֆորմացիայի շտեմարան, աշխատավորների շրջանում գաղափարական-քաղաքական աշխատանքի կարևոր բնագավառ: Կադրերի ընտրության և դաստիարակության գծով որոշակի դեր է խաղում ակումբագրադարանային տեխնիկումի` Էջմիածին քաղաքում գտնվելը: Կենտրոնական գրադարանի նյութատեխնիկական բազան, գրադարանային գործի բոլոր հնարավորությունները ի սպաս են դրվում շրջանի առջև դրված սոցիալ-տնտեսական խնդիրների անշեղ կատարման գործին: Շրջանի մարդիկ, ամենատարբեր բնագավառների մասնագետները իրենց ներաշխարհի վրա կրում են նաև գրադարանավարների դաստիարակությունը և հոգևոր ազդեցությունը:

Գրադարանում ակտիվ աշխատանք են կատարել Անիկ Հայրապետյանը /30-ական թվականներ/, Մայրանուշ Մելքոնյանը /պատերազմական և ետպատերազմական տարիներ/,Բուրաստան Հովհաննիսյանը: Շատ գրադարանավարներ կարևոր և պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել շրջանում:

Կենտրոնական գրադարանում անցկացվել են գեղարվեստական գրականության ժողովրդական համալսարանի պարապմունքները /ռեկտոր` Հ. Դանեղյան/, ուր ընդգրկված են եղել շուրջ 150 ունկնդիր: Գեղարվեստական գրականության ժողովրդական համալսարանի պարապմունքների շրջանակներում ունկնդիրների և ընթերցողների առջև ելույթներ են ունեցել Հ. Սահյանը, Ս. Խանզադյանը, Ս. Կապուտիկյանը, Հ. Խաչատրյանը, Հովհ. Ղուկասյանը, Վ. Դավթյանը, Հր. Հովհաննիսյանը, Գ. Դևրիկյանը, Ս. Մուրադյանը, Մն. Թարյանը, Վ. Տալյանը և ուրիշներ:

Հայ գրականության, արվեստի, գիտության երախտավորների հետ ընթերցողների հանդիպումների վավերագրերում, արդեն խունացած հրավիրատոմսերում, լուսանկարներում, մամուլի արձագանքներում, ինչպես նաև ընթերցողների և գրադարանային աշխատողների հիշողություններում որպես նրանց կյանքի երանելի ակնթարթների պահպանվել են Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Ե. Չարենցի, Ն. Զարյանի, Գ. Սարյանի, Հ. Շիրազի, Սևակի, Ա. Խաչատրյանի, Մ.Սարյանի և ուրիշների հետ ընթերցողների հանդիպումների լուսեղեն հուշերը:

Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանն այսօր ունի կես միլիոնից ավելի գրականություն, գործում է իբրև ՀՈԱԿ և փորձում է պահպանել ու շարունակել իր նախկին ավանդույթները:

Գրադարանի տնօրենն է Հրանուշ Գաբրիելյանը:

Լուրջ խնդիրներ է իրականացնում կենտրոնական գրադարանի կազմակերպական մեթոդական աշխատանքների բաժինը, կոորդինացվում են մեթոդական և կազմակերպչական աշխատանքները, գիտության և առաջավոր փորձի ներդրման ուղղությամբ:

Կենտրոնական գրադարանի մատենագիտության բաժինը կազմակերպում է ֆոնդի և գիտելիքների գրեթե բոլոր ճյուղերի վերաբերյալ պարբերական մամուլում տպագրված հետաքրքրություն ներկայացնող հոդվածների կարգային գրացուցակ, ինչպես նաև երկրագիտական գրացուցակներ, որտեղ արտացոլված են Էջմիածին քաղաքի մասին նյութեր: Դրանք պարբերաբար լրացվում են և զտվում: Բաժնի աշխատողները մշտապես պատասխանում են ընթերցողների թեմատիկ հարցումներին, անցկացնում են կոնսուլտացիաներ, տալիս են անհրաժեշտ ինֆորմացիաներ:

Կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի աշխատանքային տարեկան ծրագրերը կազմվում են այն նկատառումով, որ բավարարություն տրվի ընթերցողների հետաքրքրություններին, համակողմանիորեն նպաստի նրանց քաղաքական, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, գիտելիքների հարստացմանը:

Ընթերցողների գեղագիտական դաստիարակության գործում շնորհակալ աշխատանք է կատարում արվեստի ենթաբաժինը :

Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: