Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Ա. Այվազյանի անվան թիվ 3 գրադարան

Ավելացվել է: 14-08-2012, 19:35 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |
Ա. Այվազյանի անվան թիվ 3 գրադարանԱրարատ Այվազյանի անվան թիվ 3 գրադարանը հիմնադրվել է 1968-1969թթ. Կոմիտասի անվան փողոցի՝ նախկինում որպես ամառային թատրոնի շենք ծառայող կառույցում:

Գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 14 462 կտոր գրականություն: Գրադարանը զբաղեցնում է մոտ 63քմ տարածք:

Գրադարանի տնօրենն է Լուսինե Խանամիրյանը:

Վերջին տարիներին գրադարանի ֆոնդը քաղաքապետ պարոն Կարեն Գրիգորյանի աջակցությամբ համալրվում է ընթերցողներին անհրաժեշտ նոր գրականությամբ:

Գրադարանում բազմիցս կազմակերպվել են երեկույթներ, ցերեկույթներ, որոնց իրենց ներկայությամբ պատվել են Հովհաննես Շիրազը, Արամայիս Սահակյանը, Պարույր Սևակը,, Հրաչյա Հովհաննիսյանը, Սերո Խանզադյանը, Սարմենը, Ռուբեն Զարյանը, Հրաչյա Քոչարը, Վարդան Աճեմյանը, Արմեն Խոստիկյանը, Յուրի Ամիրյանը իր կնոջ՝ Ժենյա Ավետիսյանի հետ, Խորեն Աբրահամյանը իր կնոջ՝ Լուսյա Հովհաննիսյանի հետ, Սիլվա Կապուտիկյանը և այլոք:

Կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, որտեղ մեծարվել ու փառաբանվել են հայ անվանի արվեստագետներ ու նրանց անմահ գործերը, որոնցից են Խորեն Աբրահամյանն ու նրա բեմադրած գլուխգործոցներից <<Օթելլոն>>:

Այդ հիանալի ավանդույթը փորձում են պահել ու պահպանել նաև այսօր և ի հավելումն նոր ժամանակների պահանջներին՝ կազմակերպվում են ցերեկույթներ՝ գրադարանի ընթերցողների անմիջական մասնակցությամբ՝ նվիրված նորանկախ ՀՀ ժողովրդական և ազգային տոներին:

Ա. Այվազյանի անվան թիվ 3 գրադարան
Ա. Այվազյանի անվան թիվ 3 գրադարան
Ա. Այվազյանի անվան թիվ 3 գրադարան
Ա. Այվազյանի անվան թիվ 3 գրադարան
Ա. Այվազյանի անվան թիվ 3 գրադարան
Ա. Այվազյանի անվան թիվ 3 գրադարան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: