Ավելացվել է: 12-08-2012, 09:48 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |
Էջմիածնի գրադարանային 7-րդ տեղամասի թիվ 5 գրադարան ՀՈԱԿ-ը հիմնադրվել է 1981թ. Զվարթնոցի 8-րդ շենքի նկուղային հարկում, 1989թ. տեղափոխվել է Արագածի զնգ. թիվ 1 շենք, 2005թ. գտնվում է թիվ 16 <<Ոստան>> մանկապարտեզի տարածքում և ունի 150 քմ մակերես:
Գրադարանը սկզբնական շրջանում ունեցել է 700 կտոր գրականություն: Տարիների ընթացքում համալրվել է նորանոր գրքերով և հարստացել: Այսօր ունի աբոնեմենտ, ընթերցարան, այբբենական, կարգային և մատենագիտական քարտարաններ, որոնցով և կատարում է գրքի սպասարկում և պատասխանում է ընթերցողների բազմաթիվ մատենագիտական հարցումներին:
Այն հիմնականում սպասարկում է Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի ընթերցողներին:
Վերջին տարիներին գրադարանը քաղաքապետարանի կողմից պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ:
Այժմ գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 16300 կտոր գրականություն:
Տնօրենն է Սիրվարդ Անտոնյանը:
Գրադարանի գործունեության ողջ ընթացքում անցկացվել են և այժմ էլ իրականացվում են բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ, գրքերի տեսություններ, դրվում են ցուցահանդեսներ, որոնք և նպաստում են հասարակություն-ընթերցող կապի ամրապնդմանը:
Ավելացնել մեկնաբանություն