Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԸ

Ավելացվել է: 7-03-2012, 11:08 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԸ
Շուրջ երեք տարի է` գործում է Էջմիածնի քաղաքապետին կից ուսանողական խորհուրդը, որն ստեղծվել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ: Կառույցն իր մեջ ընդգրկում է քաղաքի առավել ակտիվ ուսանողներին, ովքեր ցանկություն են հայտնել ընդգրկվելու եւ պահպանելու քաղաքային իշխանություն-ուսանող կապը:
Ուսանողական խորհուրդն իրենից ներկայացնում է մի կառույց, որին անդամագրված ուսանողները հնարավորություն են ունենում շփվելու քաղաքի գրեթե բոլոր ուսանողների հետ, քննարկելու նրանց հուզող հարցերն ու խնդիրները եւ դրանք ներկայացնելու քաղաքապետին: Քաղաքապետը փորձում է ամիսը մեկ անգամ հանդիպել ուսանողներին եւ քննարկել նրանց հետաքրքրող թեմաներն ու հարցերը:
Հերթական հանդիպումն էր քաղաքապետի հետ: Ուսանողները ունեին մի քանի առաջարկներ ու հարցեր: Ուսանողական խորհրդում մեծամասնություն են կազմում ապագա օտար լեզվի մասնագետները եւ ահա, նրանք ցանկություն են հայտնում շաբաթական մեկ-երկու դասաժամ հատկացնել երեխաներին օտար լեզուների անվճար ուսուցման համար: Քաղաքապետը կրթությանը հետեւողական լինելով, հավաստիացրեց, որ կփորձի օգնել ուսանողներին: Էջմիածնի քաղաքապետարանին կից գործող այս կառույցը քաղաքի կողքին է գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ: Ուսանողները փործում են ամեն կերպ օգտակար լինել քաղաքին: Նրանք տարբեր միջոցառումներ են կազմակերպում: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հովանավորությամբ անգամ արշավներ են կազմակերպում Հայաստանի տարբեր շրջաններ. ամռանը նույնիսկ նրանցից ոմանք Վրաստանում ներկայացրել են Էջմիածին քաղաքի մշակույթը:
Իսկ այսօր պատրաստվում են մարտի 8-ի տոնական միջոցառմանը, որի ժամանակ վաղ առավոտից նրանք քաղաքում իրենց հանդիպող իգական սեռի ներկայացուցիչներին կբաժանեն ծաղիկներ` իրենց եւ քաղաքապետարանի անունից շնորհավորելով նրանց մարտի 8-ի առթիվ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: