Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԱՅԻՍԻ 20-ԻՑ ԿՍԿՍՎԻ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ավելացվել է: 23-05-2012, 14:53 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՄԱՅԻՍԻ 20-ԻՑ ԿՍԿՍՎԻ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Դեռեւս 2011 թվականի նոյեմբեր ամսից Էջմիածնի կենտրոնական գրադարանում գործում է ուսումնական կենտրոն, որտեղ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներն ու համայնքային աշխատողներն անվճար սովորում են համակարգչային մի շարք ծրագրեր: Այս մի քանի ամիսների ընթացքում այստեղ ուսանողները հասցրել են գերազանց տիրապետել համակարգչային մի քանի ծրագրերի, եւ որ ամենակարեւորն է` ստացել են օպերատորի որակավորում, որը թույլ կտա հետագայում աշխատել այս ոլորտում:
Դասընթացն անցել է ոչ միայն տեսական, այլ նաեւ գործնական պարապունքներով: Այստեղ սովորողներն սկզբում ստանալով տեսական գիտելիքը, փորձել են այն կիրառել գործնականում: Այս մի քանի ամիսների ընթացքում նրանք համակարգչային ծրագրերի միջոցով կարողացել են պատրաստել վկայականներ, պատվոգրեր, այցեքարտեր: Տիրապետում են նաեւ word, excel, photoshop ծրագրերին: Այսօր հանձնելով ավարտական քննությունները` նրանք ստացան համապատասխան վկայականներ Էջմիածնի քաղաքապետարանի կողմից, քանզի կենտրոնի հիմնման նախաձեռնողը Էջմիածնի քաղաքապետարանն էր` ի դեմս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հովանավորությամբ գործող ուսումնական այս կենտրոնում դասընթացն ունենալու է շարունակական բնույթ: Հերթական ընդունելությունն արդեն սկսվել է եւ մայիսի 20-ից կսկսվի ուսումնական նոր շրջանը:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: