ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է » Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Ավելացվել է: 19-04-2012, 10:18 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցում վիճաբանություն-միջոցառում էր` հայրենիքի, հայրենասիրության մասին: Միջոցառումը կազմակերպել էին 8-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Մարյանուշ Լեւոնյանի նախաձեռնությամբ:
Երեխաները կարողացան տարբեր կողմերից քննարկել <<հայ երեւույթը>>, տալ հստակ պատասխաններ իրենց հարց ուղող համադասարանցիներին:
Հնի ու նորի միախառնումով կարողացան պատմել հայի մասին գրեթե ամեն ինչ` մեջբերումներ անելով մեր պատմիչների, բանաստեղծների խոսքերից:
Ճանաչենք մեր թերին, որ կարողանանաք շտկել այն. Խորենացու այս եւ նման այլ խոսքերի հիման վրա աշակերտնեը միջոցառման ժամանակ մատնանշելով մեր թերություններն ու առավելությունները, փորձեցին հնարավորության սահմաններում բացահայտել հայի կերպարը: Միջոցառումը դաստիարակչական բնույթ էր կրում: Անգամ մասնակից երեխաներն էին ոգեւորվել եւ հպարտությամբ նշում էին, որ իրենք հայ են եւ երբեք չեն դավաճանի հայրենիքը, չեն հեռանա հայրենի հողից:
Ներկա էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով ողջունելի համարեց նման բովանդակությամբ կազմակերպված միջոցառումը: Նա նշեց, որ այս սերունդը Հայաստանի ապագան է եւ գովելի է այն, որ նրանց մեջ արդեն իսկ զգացվում է հայրենասիրությունը:
Քնարիկ Ոսկանյանը, ով շուրջ 40 տարի աշխատել է այս ոլորտում, հպարտությամբ նշում է, որ այսօրվա սերունդը, լավ կրթության շնորհիվ, կարողանում է հստակ, ճիշտ դատել ամեն ինչ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: