Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՁՅՈՒՆԸ ՉԽՈՉԸՆԴՈՏԵՑ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ

Ավելացվել է: 23-02-2012, 13:47 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՁՅՈՒՆԸ ՉԽՈՉԸՆԴՈՏԵՑ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ
Վերջին 5 տարիների այս ամենաձնառատ ձմեռը կարծես չի ուզում նահանջել: Փետրվարի սկիզբին մարդիկ զարմացել էին առատ ձյան ներկայությունից: Սակայն ձմռան խորհրդանիշը ոչ միշտ է գեղեցիկ, քանզի այն վերածվելով սառույցի` լուրջ խոչընդոտներ է ստեղծում մարդկանց եւ մեքենաների համար: Էջմիածնի իշխանություններն ամեն դեպքում կարողացան մաքուր պահել փողոցներն ու մայթերը` փորձելով նվազագույնի հասցնել ավտովթարների, մարդկային վնասվածքների թիվը:
Քաղաքի բոլոր հատվածներում` կենտրոնում եւ արվարձաններում 20-25 տոննա ավազ է ցանվել, մոտ 150 տոննա ձյան եւ սառցի բեկորներ են տարհանվել, ապա քաղաքապետարանը գործի դնելով ողջ աշխատուժն ու մարդուժը, ինչպես նաեւ օժանդակ օգնություն ստանալով այլ կառույցներից, կարողացել է անցանելի պահել քաղաքի բոլոր ճանապարհները:
Էջմիածնում վարորդներն ու հետիոտները նշում են, որ այս տարի չնայած եղանակի անբարենպաստ պայմաններին, քաղաքում մեծ խնդիրներ չառաջացան:
<<Ամեն օր աշխատանքի գնալիս տեսնում ենք, թե ինչպես են ժամանակակից տեխնիկական միջոցներով մաքրում փողոցները>>,-նշում են բնակիչները:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: