Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է

Ավելացվել է: 2-03-2012, 11:30 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ  ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է

ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության բոլոր համայնքների հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութ է հատկացվելու: Դիզելային վառելանյութի բաշխման գործընթացը Էջմիածին քաղաքում ընթացքի մեջ է: Այն հողօգտագործողներին տրամադրվում է շուկայականից ցածր գնով` 1 լիտրը 350 դրամով: Սա հողամշակների համար բավական մեծ աջակցություն է, քանի որ նրանք շուկայում 1 լիտրի համար վճարում են 450-500 դրամ:
Դիզելային վառելանյութն այս գնով ձեռք բերելու համար Էջմիածնեցիներին օգնում է Էջմիածնի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի գյուղատնտեսության բաժինը նախապես գրանցում է վառելանյութ ցանկացողներին, նրանցից գանձում է համապատասխան գումարն ու յուրաքանչյուր հողօգտագործողի գնած վառելանյութը հատկացնում է իրեն:
Էջմիածնի քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այս տարի բերքն առատ լինի. Գարնանային գյուղատնտեսական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար առավել խոցելի խավի հողօգտագործողներին նախ հատկացվեց անվճար պարարտանյութ, ապա պետության ֆինանսական փոխհատուցմամբ շուկայականից ցածր գներով ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ հատկացվեց քաղաքի հողամշակներին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: