2017 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,6 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 365մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 428մլն դրամ։
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանձնարարականով կատարվող ձմռան նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, համապատասխան քայլեր են ձեռնարկվել եղանակային նոր պայմաններում պատշաճ աշխատանք իրականացնելու համար:
Էջմիածնի քաղաքապետարանի` մանկապարտեզների բարեկարգման շարունակական ծրագրի շրջանակներում հիմանանորոգվեց թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի առաջին մասնաշենքի տանիքը: Ընդհանուր առմամբ վերանորոգվել է 666 քառակուսի մետր տանիք:
Բարեկարգ, բարձրորակ եւ սննդարար սնունդով ապահովված, նոր գույքով համալրված, կրթադաստիարակչական ծրագրերի լիարժեք գործածմամբ մանկապարտեզներ ունենալը Էջմիածնի քաղաքային իշխանության կարեւորագույն նպատակներից է, որի իրականացման համար այսօր արդեն լուծված են տարիներ առաջ առկա բազմաթիվ խնդիրներ:
Էջմիածինը ծաղկաստանի վերածելը քաղաքային իշխանության որդեգրած ծրագրերից է: Այս շրջանում Էջմիածնում ընթացող ծաղկասածիլների տեղադրման գործընթացը մոտենում է ավարտին: Արդեն իսկ տեղադրվել է 130,000 ծաղկասածիլ: