Սիրելի´ Էջմիածնեցիներ, մեկ տարի առաջ քաղաքի կառավարումը ստանձնեց Դիանա Գասպարյանը: Եկել է անցած մեկ տարում կատարածն ամփոփելու ու ձեռքբերումները ձեր դատին հանձնելու ժամանակը:
Փողոցի ողջ երկայնքով կատարվել են փոշեզրկման, բիտումապատման եւ ասֆալտի առաջին շերտով հարթեցման աշխատանքները: Այսօր ընթանում են վերջնական ասֆալտապատման աշխատանքները:
Զվարթնոց թաղամասում շարունակվում են շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները: Կատարվում է հիմնանորոգում: Զվարթնոց 1-ին շենքում ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են: Աշխատանքներն ընթացքի մեջ են Զվարթնոց 2-րդ շենքի բակում:
Նոր շունչ հաղորդվեց քաղաքապետարանի հարակից կիսակառույց շինությանը, տարածքը դարձավ արտիստիկ, հաճելի եւ նաեւ զբոսաշրջիկների համար հետաքրքիր։ շինության տանիքին նկարված նռնենին խորհրդանշական է. ունի 2704 տերեւ: