Առաջիկայում կասֆալտապատվի Արամ Մանուկյան 1-ին թաղամասի կենտրոնական փողոցներից մեկը` Արարատյան փողոցից դեպի Արամ Մանուկյան տանող հատվածը, մինչեւ Երեւան-Մարգարա խճուղի: Այս պահին ընթացքի մեջ են ճանապարհի նախագծման աշխատանքները:
Քաղաքապետ Դիանա Գասպարյանը` տեղակալներ Արսեն Պետրոսյանի եւ Մհեր Մկրտչյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է կատարել Զվարթնոց թաղամասի Արագածի զանգվածում. նախատեսված է Արագածի զանգվածում իրականացնել բակային տարածքների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ:
Սպանդարյան եւ Կամո փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման ընդհանուր բյուջեն կկազմի 305 մլն 885 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 137 մլն 648.25 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 168 մլն 236.75 հազ. դրամ:
Էջմիածնում ընթացքի մեջ են փողոցների ու բակային տարածքների մասնակի ասֆալտապատման, փոսալցման եւ փոսանորոգման աշխատանքները: Առաջիկա օրերին մասնակի ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն նաեւ Զվարթնոց թաղամասում: