Էջմիածնում մեկնարկել են գարնանային բարեկարգման աշխատանքները: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կարգադրությամբ եւ վերահսկողությամբ քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության աշխատակիցներն սկսել են հետեւողական աշխատանքներ իրականացնել:
Անսպասելի ձյան առատ տեղումներն անակնկալի բերեցին էջմիածնեցիներին, սակայն քաղաքային իշխանությունները պատրաստ էին դիմակայելու եւ մաքուր պահելու սիրելի քաղաքի փողոցներն ու մայթերը:
Էջմիածինն առավել բարեկարգ դարձնելու և ընդհանուր միջավայրը փոխելու նպատակով, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ կենտրոնական հատվածում վերջին օրերին գեղեցիկ նստարաններ են հայտնվել: