Հաշված օրեր են մնացել հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի տոնին` հոկտեմբերի 8-ին: Այս տարի մեր քաղաքի տոնը մեծ շուքով կնշվի արդեն 7-րդ անգամ: Եվ իհարկե, այդ օրը, հոբելյարին բնորոշ գեղեցկությամբ էլ պետք է ներկայանալ։
Էջմիածնի քաղաքապետ, Երկրապահ Կամավորականների Միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում գտնվող «Եղբայրական» գերեզմաններում շաբաթօրյակ անցկացվեց:
Ամառային այս շոգ օրերը հետաքրքիր անցկացնելու եւ տապը փոքր-ինչ մեղմելու համար Էջմիածնի քաղաքապետարանն իր փոքրիկ քաղաքացիների համար մեծ անակնկալ էր պատրաստել. քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ քաղաքում բացվեց մինի ջրաշխարհ` ջրային հետաքրքիր ատրակցիոններով:
Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ կառուցվող Արամ Մանուկյան այգում հարթեցվել է 1 հեկտար հողատարածք, ոռոգման համակարգ անցկացնելու համար փորվել են առուներ եւ ջրհորներ:Այժմ այգում իրականացվում են աշնանային ծառատունկի աշխատանքներ:
«Հայաստանի Հանրապետության Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր : Եվ, պատահական չէ, որ «Հայաստանի համայնքների միության›› եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համատեղ անցկացվող <<Տարվա լավագույն համայնք>> ամենամյա մրցանակաբաշխությունը անցկացվում է հենց նոյեմբերի 10-ին: