Էջմիածնի քաղաքային իշխանությունը աջակցում է համաքաղաքացիներին, նաեւ, կոմունալ-կենացաղային խնդիրների լուծման հարցում: Համաքաղաքացիների դիմումների հիման վրա 2016 թվականի 7 ամիսների ընթաքում քաղաքապետարանը հիմնովին վերանորոգել է 8 բազմաբնակարան շենքի` 2200 քառակուսի մետր տանիք:
Հուլիսի 10-ից 11-ի գիշերվա կարկուտը, որ ուղեկցվում էր ուժգին հողմով, էական վնաս է պատճառել Էջմիածին քաղաքին: Վնասվել են տասնյակ շենք-շինություններ, ցանքատարածություններ, ջերմոցային տնտեսություններ:
Էջմիածնի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ փոխվեցին քաղաքի արտաքին լուսավորությունն ապահովող լույսերը: Հատուկ մեր քաղաքի համար Էջմիածնի դրոշի գույներով պատրաստված էկոնոմ led լամպերը ոչ միայն գեղագիտական հաճելի տեսք կհաղորդեն մեր քաղաքին, այլեւ թույլ կտան բյուջեից որոշակի գումար տնտեսել եւ այն օգտագործել Էջմիածնի այլեւայլ կարիքները հոգալու համար:
Կայացավ Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատի երկու մասնաշենքերի վերաբացումը, որոնցում տեղակայված են փորձասենյակները: Մշակույթի պալատ հաճախող 300-ից ավելի երեխա երգի եւ պարի պարապմունքները այսուհետ կանցկացնեն մեծ, լուավոր, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխան վերանորոգված եւ կահավորված սենյակներում:
Բարեկարգումն այն ոլորտն է, որը մշտական ուշադրություն եւ հետեւողական խնամք է պահանջում: Էջմիածնի տարեցտարի բարեկարգաման եւ գեղեցկացմանը զուգահեռ աճում է նաեւ այս ոլորտում աշխատանքների ծավալը: