Հունվարի 25-ին վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ քաղաքապետարանի բարեկարգում եւ ԲԿՎ աշխատակիցները՝ ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի կիրառմամբ ապահովել են քաղաքի անցանելի մայթերն ու փողոցները:
Էջմիածնի բարեկարգմանը զուգահեռ քաղաքապետարանն իրականացնում է նաեւ քաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրեր, որոնք ներառում են թե´ քաղաքացիներին կառուցապատմանն առնչվող հարցերի վերաբերյալ լուծումներ առաջարկելը, թե´ քաղաքին համահունչ նոր քանդակների եւ կոմպոզիցիաների տեղադրումը:
Էջմիածինը լցվել է տոնական շնչով. քաղաքը տոնական հանդերձանքի մեջ է: Դեկտեմբերի 15-ին, քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հետ միասին, հանդիսավոր միացվեց նաեւ զարդարված քաղաքի լույսերը:
Էջմիածինը պատրաստ է ձմռան մատուցած անհարամություններին: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանձնարարությամբ, դեռ օգոստոսից պահուստավորվում է անհրաժեշտ քանակությամբ տեխնիկական աղ եւ խարամի ավազ՝ հավելյալ չափաքանակով: Երեկ ողջ օրը տեղացած ձյան տեղումներին զուգահեռ Էջմիածնում ամբողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքները:
Էջմիածնում կանաչ տարածքների պահպանումը, դրանց պատշաճ մշակումը եւ կանաչ գոտիների ավելացումը քաղաքային իշխանության հետեւողական ծրագրերից է: Վերջին տարիներին , Էջմիածնում իրականացված կանաչապատման լայնածավալ ծրագրի արդյունքում, քաղաքն այսօր ունի մշտապես ոռոգվող 25 հեկտար կանաչապատ տարածք:Տնկված ավելի քան 20.000 ծառերի թիվը այս օրերին` աշնանային ծառատունկի շրջանակներում շարունակում է համալրվել: